Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ
Գնդապետ Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ: Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Դավիթ Ալեքսանյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ»,- ասված է հրամանագրում: