Հայաստան ներկրվող 23 տոննա մարգարինը գողացել են
Սանկտ Պետերբուրգում գողացել են բեռնատար մեքենա: Այն բեռնված է եղել 23 տոննա մարգարինով, որը պետք է տեղափոխեր Հայաստան: Այս մասին գրել է gazeta.ru-ն` հղում անելով neva.today-ին:
Վարորդը պատմել է, որ մեքենան կանգնեցրել է Մոսկովյան մայրուղու 671-րդ կմ-ում ու մտել սրճարան: 20 րոպե հետո դուրս է եկել ու տեսել է, որ մեքնենան չկա: Վարորդն ասել է, որ մեքենայի ու բեռի բոլոր փաստաթղթերը թողել է մեքենայի մեջ: