Ֆրանսիացի ֆերմերները ի նշան բողոքի գոմաղբ են բեռնաթափում Աժենի բանկի դիմաց
Ֆրանսիացի ֆերմերները, ովքեր կառավարության կողմից նախապես հայտարարված աջակցության միջոցները համարում են անբավարա,ր բեռնաթափել են գոմաղբ՝ Ֆրանսիայի Աժեն քաղաքում գտնվող բանկի մասնաճյուղի դիմաց:
Այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։
«Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 14-ին, գոմաղբը բեռնաթափվել է կցասայլից՝ Աժենի բանկի մասնաճյուղի դիմաց, և ֆերմերները խոստանում են առաջիկա օրերին տեղական մակարդակով հետագա քայլեր ձեռնարկել», - հաղորդում է հեռուստաալիքը: