ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ բանակցություններ վարելու միջնորդների հետ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ Եգիպտոսի և Կատարի միջնորդների հետ բանակցությունների համար:
Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով շարժման աղբյուրին:
Երեքշաբթի Al Qahera News-ը հայտնել է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ուիլյամ Բերնսը, Իսրայելի Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան և Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդերահման Ալ Թանին երեքշաբթի օրը Կահիրեում հանդիպում են Եգիպտոսի պաշտոնյաների հետ:
Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ Բերնսը և Բարնեան կարող են հանդիպել չորեքշաբթի Կահիրեում՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար։