Ադրբեջանցի զինվորականներն Ուզբեկստանում դասընթացներ են անցել ձմեռային լեռնային պայմաններում կռվելու համար
Ուզբեկստանի պաշտպանության նախարարության լեռնային ուսումնական կենտրոնում ադրբեջանցի մի խումբ զինծառայողների հետ անցկացվել է «Լեռների առաջնորդ» եռշաբաթյա դասընթաց։ Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Ըստ ուզբեկական լրատվամիջոցների՝ ուզբեկ մասնագետներն ադրբեջանցի զինվորականներին են փոխանցել ձմեռային լեռնային պայմաններում կռվելու իրենց փորձն ու մարտավարությունը։
Հիմնական գործնական պարապմունքները տեղի են ունեցել Չիմգանում, օդի ցուրտ պայմաններում, ձյան և -20 աստիճան ցուրտ ջերմաստիճանի պայմաններում։