Իսրայելական քաղաքը հրթիռակոծվել է
Հինգ մարդ վիրավորվել է Իսրայելի հյուսիսում գտնվող Սաֆեդ քաղաքի հրթիռակոծման հետևանքով։ Այս մասին հայտնել է շտապօգնության ծառայությունը:
Քաղաքում ահազանգեր են հնչել և բժիշկներն ու բուժաշխատողները բժշկական օգնություն են ցուցաբերել և վիրավորներին տեղափոխել Սաֆեդի հիվանդանոց:
Կես ժամվա ընթացքում երկրի հյուսիսում չորս անգամ հնչել են օդային տագնապի ազդանշաններ։
Ավելի վաղ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման գրոհայիններն աջակցել են Համասին և սկսել են գնդակոծել իսրայելական դիրքերը սահմանի երկայնքով գտնվող շրջաններում: