Բաքվում տեղի է ունենում Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը
Բաքվում տեղի է ունենում փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններում ընտրված, Հայաստանի և Արցախի դեմ ռազմական հանցագործություններ կատարած Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից:
Թշնամի երկրի ղեկավարը հաղթել է ընտրություններում՝ հավաքելով ձայների 92,12 տոկոսը։
Այս պահին Ադրբեջանի խորհրդարանում տեղի է ունենում Ալիևի պաշտոնի ստանձնման արարողությունը։
Արարողությանը մասնակցում են այդ երկրի պաշտոնյաներ, կառավարության անդամներ, խորհրդարանականներ և Ալիևի ընտանիքի անդամներ։