Ինդոնեզիայի պաշտպանության նախարարն առաջատար է նախագահական ընտրություններում
Ինդոնեզիայի պաշտպանության նախարար գեներալ Պրաբովո Սուբիանտոն երկրի նախագահական ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 60%-ը:
Այս մասին նշում են ինդոնեզական լրատվամիջոցները:
Սուբիանտոն հավաքել է ձայների 60%-ը, մշակույթի և կրթության նախկին նախարար Անիես Բասվեդանը՝ ձայների 21%-ը և Կենտրոնական Ջավա նահանգի նախկին նահանգապետ Գանջար Պրանովոն՝ 18%-ով:
Եթե Սուբիանտոն ընտրություններում կարողանա հավաքել ձայների 50%-ից ավելին, դա նրան թույլ կտա հաղթել մեկ փուլով։ Եթե դա տեղի չունենա, ապա երկու առաջատար թեկնածուները մինչեւ ամառ ժամանակ կունենան նախապատրաստվելու նոր քվեարկությանը։