Ջո Բայդենը «անուղեղ» է անվանել նախագահական իր մրցակից Դոնալդ Թրամփին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն «անուղեղ» և «ամոթալի» է անվանել նախագահական իր պոտենցիալ մրցակից Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա չի ցանկանում պաշտպանել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք, ըստ Թրամփի, շատ քիչ են ծախսում պաշտպանության վրա։
Ամերիկյան վարչակազմի ղեկավարի հայտարարությունները մեջբերում է BBC-ն։
Ջո Բայդենն իր մամուլի հայտարարության մի մասը նվիրել է Թրամփի խոսքերին, որի հիմնական թեման Ուկրաինային և մյուս դաշնակիցներին բազմամիլիարդանոց ռազմական օգնության մասին օրենքը Կոնգրեսի միջոցով անցկացումն էր։
Բայդենը հավելել է, որ Թրամփի վերջին հայտարարությունները հրատապություն և կարևորություն են հաղորդում Միացյալ Նահանգների աջակցությանն իր դաշնակիցներին: