Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ կա. ՀԱՊԿ
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Կան առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, մուտք գործելու դեպի Կասպից ծովի ռեսուրսները և իրենց անմիջական մուտքը Կենտրոնական Ասիա ապահովելու: Այդ նպատակով ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանի կոնֆլիկտային բարձր ներուժը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարեւոր է մնալու խաղաղ համաձայնագրի կնքումը»,-նշել է նա:
Սերդյուկովի խոսքով, Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի միջև հետկոնֆլիկտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին: