Սիրիայի կառվարությունը թույլատրել է ՄԱԿ-ին հումանիտար օգնություն տրամադրել
Սիրիայի կառվարությունը թույլատրել է ՄԱԿ-ին հումանիտար օգնություն տրամադրել Սիրիայի յոթ քաղաքների, որոնք ներկա պահին գտնվում են պաշարման մեջ: Այս մասին գրում է RTE News-ը:
Աղբյուրը գրում է, որ այդ քաղաքների մեջ ներառված են նաև Դեյր Զորը և Մադայան, որը գտնվում է ընդդիմադիր զինյալների վերահսկողության ներքո և որտեղ մարդիկ բառացիորեն մահանում են սովից:
ՄԱԿ-ի` մարդասիրական հարցերով զբաղվող հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆարան Հագը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են այդ օգնությունը սիրիական քաղաքներ հասցնել որքան հնարավոր է արագ:
Նշվում է նաև, որ Ասադի վարչակազմն իր համաձայնությունն էր տվել այս հարցին ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրայի` Դամասկոս կատարած այցից հետո: