ՌԴ ՆԳՆ-ն Ռոսպոտրեբնադզորի հետ ստուգումներ է անցկացնում՝ «Ջերմուկ»-ի վաճառքը դադարեցնելու համար
ՌԴ ՆԳՆ-ն Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչների հետ համատեղ առևտրի կետերում ստուգումներ է անցկացնում՝ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը դադարեցնելու նպատակով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։ Վլադիկավկազի բնակիչը «Ջերմուկ» հանքային ջուր է խմել, ինչից հետո կերակրափողի այրվածք է ստացել և մահացել։
Հանքային ջրի ամբողջ խմբաքանակը ՌԴ-ում փորձաքննության է ուղարկվել։