Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Քաղաքականություն

Վահե Ղազարյանի մասնակցությամբ խորհրդարանական լսումներ ու պարզաբանում են պահանջում

ՀՀ մի շարք ՀԿ-ներ նախատեսում են կոչ-պահանջագիր ներկայացնել ՀՀ Ազգային ժողով՝ Ներքին գործերի նախարարի մասնակցությամբ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով․

«Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնում ոստիկանության բարեփոխումների վիճակի և առանցքային խնդիրների լուծման բավարար առաջընթացի բացակայության վերաբերյալ։

Մտահոգ քաղաքացիները, ՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչները նախարարին հանրայնորեն հարցեր հնչեցնելու և պատասխաններ ստանալու հնարավորություն պիտի ունենան՝ քննարկելով ոստիկանության բարեփոխումների մարտահրավերներն ու խնդիրները։  

Այս նախաձեռնությունը Հանրային լրագրության ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից վերջին ամիսներին իրականացվող հանրային արշավի մի մասն է, որն ուղղված է ոստիկանության համակարգում հայտարարված բարեփոխումների պատշաճ կատարմանը։

Արշավի շրջանակում ՀԿ-ները  նախաձեռնել են ստորագրահավաք՝ կոչ անելով, որպեսզի Ազգային ժողովում հրավիրվեն խորհրդարանական լսումներ, որտեղ ՀՀ ներքին գործերի նախարարը պարզաբանումներ կտա այն խնդիրների և խախտումների վերաբերյալ, որոնց մասին քաղաքացիները, քաղհասարակությունը ահազանգել են ու շարունակում են ահազանգել։

Այս նախաձեռնությունը կօգնի հանրային վերահսկողություն սահմանել ոստիկանության բարեփոխումների համար հատկացված զգալի միջոցների նկատմամբ, որպեսզի հարկատուների միջոցները ծառայեն իրենց նպատակին, այն է՝ օրենքին ծառայող և մարդու իրավունքները պաշտպանող ոստիկանություն ունենալուն։ 

Հետաքրքրված ՀԿ-ները կարող են միանալ այս նախաձեռնությանը, եթե․

Ցանկանում են ապրել մի հասարակությունում, որտեղ ոստիկանը բարեվարք է, կիրթ, ծառայում է օրենքին և պաշտպանում մարդու իրավունքները։

Մտահոգված են ոստիկանության համակարգում կոռուպցիայով, մարդու իրավունքների ոտնահարումներով, խոշտանգումներով ու համակարգում առկա անպատժելիությամբ։

Անբավարար են համարում ոստիկանության բարեփոխումները։

  1. Հանրային լրագրության ակումբ
  2. Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
  3. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  4. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  5. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
  6. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
  7. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
  8. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  9. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
  10.  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ