Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Տեսանյութ

Ակնհայտ է, որ նախաքննության ընթացքում տված վկաների ցուցմունքները ձևական են և թելադրված․ փաստաբանը նոր մանրամասներ հայտնեց «Ոսկե աքաղաղ» ռեստորանի խնջույքից հետո տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին (տեսանյութ)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում` դատավոր Գեղամ Մարգարյանի նախագահությամբ, շարունակվում է դատավարությունը՝ կապված 2018 թվականին «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից հետո տեղի ունեցած դժբախտ պատահարի հետ։

NEWSPRESS.am-ը պարբերաբար անդրադառնում է գործին, ընթացող դատական նիստերին ու դրա հետ կապված որոշ մանրամասների։

Հիշեցման կարգով նշենք, որ միջադեպի օրը Գառնի համայնքի բնակիչ, 1987 թվականին ծնված Ռազմիկ Ներսիսյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որից 10 օր հետո մահացել է։ 

Թեև պատահարից անմիջապես հետո պարզվել են հանգամանքները, և բոլոր վկաները նշել են, որ տեղի ունեցածը զուտ դժբախտ պատահար է, սակայն դրանից երկու տարի անց, խմբակային կանխամտածված սպանության անվան ներքո, ձերբակալվում են թե՛ խնջույքի մասնակիցները, թե՛ ռեստորանի աշխատակիցները։

Մեզ հետ զրույցում, գործով մեղադրվող Ռոման Մովսիսյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը նկատում է, որ վերջիններիս նկատմամբ անազատության մեջ ճնշումներ են գործադրվել, որպեսզի նրանք ցուցմունք տան Ռոման Մովսիսյանի դեմ՝ ասելով, թե իբր տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար է, այլ սպանություն, որն իբր թե կանխամտածված իրականացրել է Ռոմանը՝ իր մանկության ընկերոջ՝ Ռազմիկի նկատմամբ։

Նախորդ դատական նիստից հրապարակել էինք վկաների գաղտնալսված զրույցի վերծանված տեքստը։

Գործով մյուս վկաները, մասնավորապես Ժիրայր Բաղդասարյանը, Վարդգես Կարապետյանը և Սեդա Բաբայանը, ովքեր եղել են Գառնի գյուղի Գառնի սուպերմարկետի տարածքում, իրենց ցուցմունքներում նշել են, որ Ռոմանն օգնություն է կանչել, ջուր ուզել, ասել, որ Շտապօգնություն կանչեն, իսկ հետո, տեսնելով, որ Շտապօգնության մեքենան ուշանում է՝ իր մեքենայով ու մյուս ընկերոջ՝ Սամվելի օգնությամբ Ռազմիկին հասցրել է հիվանդանոց։

Վերոհիշյալ վկաներից Վարդգես Կարապետյանը նշել է, որ Ռազմիկին հիվանդանոց տանելիս՝ ինքն էլ է գնացել նրանց հետ։ Անգամ իր «մայկան» են հագցրել նրան, քանի որ Ռազմիկին ուշքի բերելու համար ջուր էին լցրել նրա վրա ու նրա հագուստը թրջվել էր։

Ինչպես այս, այնպես էլ մյուս վկաներն իրենց ցուցմունքներում չեն պնդել, որ կռիվ կամ վիճաբանություն է եղել։ Ավելին՝ ոչ ոք կռվելիս չի տեսել տղաներին։ 

Դատական նիստի ժամանակ, ընթերցելով ճառը, փաստաբան Ռուբեն Բալոյանը նշեց այն հիմնավորումները, որոնք ձեռք են բերվել սույն քրեական գործով․

  • «Ոսկե Աքաղաղ» ռեստորանային համալիրում Ռոման Մովսիսյանը, Ռազմիկ Ներսիսյանը, Սամվել Նազարյանն ու ևս 8-9 ընկեր խաշ են կերել, քեֆ արել:
  • Երբ Ռոման Մովսիսյանը հաշիվն է փակել, Ռազմիկ Ներսիսյանը դուրս է եկել պատշգամբ, իսկ Սամվել Նազարյանը եղել է արտաքնոցում:
  • Դրանից հետո Ռազմիկ Ներսիսյանին տեսել են աստիճանավանդակի ստորին հատվածում, գետնից բարձրանալիս:
  • Վկաներից Սամվել Նազարյանը, Ռուզան Խաչատրյանը, Լուսինե Խաչատրյանը ցուցմունքներ են տվել, որ տեսել են, թե ինչպես է Ռոմանն օգնում Ռազմիկ Ներսիսյանին բարձրանալ: Այնուհետև՝ Ռոմանն ու Սամվելը թևանցուկ տարել, նստեցրել են Ռազմիկին ավտոմեքենայի հետնամասում ու հեռացել ռեստորանային համալիրից:
  • Համաձայն Ռոման Մովսիսյանի, Սամվել Նազարյանի, Լուսինե Շահբազյանի, Ռուզաննա Խաչատրյանի ցուցմունքների` Ռազմիկ Ներսիսյանը «Ոսկե Աքաղաղ» ռեստորանային համալիրի աստիճանավանդակից վայր է ընկել, ինչի արդյունքում ստացել է նախաքննությամբ և դատաքննությամբ չպարզված վնասվածքներ /գանգի հիմի կոտրվածք և այլն/: Անգամ Սամվել Նազարյանն է գաղտնալսման ժամանակ ասում, որ Ռազմիկն աստիճաններից վայր է ընկել:

«Փաստացի մեղադրողը Սամվել Նազարյանի գաղտնալսումից վերցրել է այն, ինչ որ անհրաժեշտ է մեղադրանքի համար: Մինչդեռ, տուժողի կողմից աստիճավանդակից վայր ընկնելու վերաբերյալ Սամվել Նազարյանի խոսքերը շրջանցվում են: Այս մասով ևս կատարվում է անարդար, միակողմանի, մեղադրական թեքումով քննություն: Դրա վառ ապացույցն այն է, որ քննիչը Ս. Նազարյանին գաղտնալսման շուրջ հարցաքննելիս, վերջինիս հարց չի ուղղում, որ Դուք գաղտնալսումով նշում եք, որ Ռազմիկն աստիճաններից վայր է ընկել, ինչ կասեք այդ մասին: Այլ հարցեր է ուղղում բացառապես «մի հատ տվի բերնին ընկավ» խոսքերի շուրջ: Ի վերջո, տուժողի՝ աստիճաններից վայր ընկնելու հանգամանքը համալիր փորձաքննությամբ չի հերքվել։ Ամփոփելով վերոգրյալը հանգում ենք հետևության, որ գործով հարցաքննված որևէ անձի ցուցմունքով չի հիմնավորվում Ռոման Մովսիսյանի կողմից տուժողին հարվածներ հասցնելով սպանելու հանգամանքը»,- նշեց Ռուբեն Բալոյանը։

Փաստաբանը, դիմեց մեղադրող դատախազին․ «Հարգելի դատախազ, արդյոք ռեստորանային համալիրի բակում Ռոմանի կողմից Ռազմիկին հարվածներ հասցնելու վերաբերյալ Ձեր մեղադրանքը ենթադրություն չէ՞: Չէ՞ որ գործում դրա վերաբերյալ առկա չէ որևէ ապացույց: Ի վերջո, գոնե դատաքննության վերջում հստակեցրեք՝ տուժողին ոտքո՞վ են հարվածել, թե՞ ձեռքով և ո՞վ է հարվածել: Իսկ մահակն ի՞նչ եղավ…»,- հարցրեց նա։

Բալոյանը նշեց նաև, որ դատարանում, մանրամասն պատասխանելով կողմերի հարցերին, վկաներից որևէ մեկը չներկայացրեց որևէ հստակ հիմնավորում, որը կողմի կամ դատարանի մոտ կարող էր համոզվածություն առաջացնելր, որ կոնկրետ վկան իրոք կռիվ է տեսել կամ կռվի ձայն լսել։

«Վերոգրյալից ակնհայտ է, որ նախաքննության ընթացքում տված վկաների ցուցմունքները ձևական են և թելադրված»,- ասաց նա՝ հարց ուղղելով դատարանին․ «Ի վերջո, ինչո՞ւ դատարանը պետք է վստահի բազմաթիվ ապօրինություններ թույլ տված նախաքննական մարմնին, այլ ոչ թե իր իսկ կողմից իրականացված հարցաքննության արդյունքներին»:

Փաստաբանը նկատեց, որ եթե անգամ ինչ-որ թեմայի շուրջ ռեստորանի բակում նրանք բարձր տոնով խոսել են, նշվածը բավարար չէ հանգելու հետևության, որ Ռոմանը հարվածներ է հասցրել իր ամենամտերիմ ընկերոջը՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

Առհասարակ՝ քրեական գործով առկա չէ որևէ տվյալ, որով կարելի է հետևություն անել՝ Ռոման Մովսիսյանի կողմից իր մանկության, ամենամտերիմ ընկերոջը հարվածելու, ավելին՝ սպանելու դրդապատճառի մասին:

Հիմնավորված չէ նաև մեղադրանքում հնչեցված այն միտքը, թե իբր Ռոման Մովսիսյանը Ռազմիկ Ներսիսյանին հարվածներ հասցնելու նպատակով է կտրուկ կայանել ավտոմեքենան: Ողջ քրեական գործով հիմնավորվել է, որ Ռոման Մովսիսյանը մեքենան կանգնեցրել է Ռազմիկ Ներսիսյանի պահանջով և միայն այն բանից հետո, երբ մեքենայի դուռը բացելով` տուժողն ընկել է ավտոմեքենայից:

«Այն, որ մեր պաշտպանյալը մեքենան կանգնեցրել է Ռ. Ներսիսյանին հարվածներ հասցնելու նպատակով, անգամ ենթադրություն էլ չէ: Նշված միտքը ևս մեղադրանքում շարադրվել է նպատակային՝ սպանություն կատարելու փաստը հիմնավորելու համար: Հարգելի' դատարան, գումար պահանջելու համար մտերիմ ընկերոջը ոչ ծեծի են ենթարկում, ոչ էլ սպանում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ մեղադրանքը տրամաբանական և պատճառաբանված չէ:

Ինչ վերաբերում է Սամվել Նազարյանի գաղտնալսումներին, որում վերջինս իր զրուցակցին հայտնել է, որ երբ մեքենայից դուրս է եկել ու տեսել Ռազմիկին ընկած, հարցրել է՝ էս ի՞նչ եղավ, էս ի՞նչ արիր, վերջինս էլ պատասխանել է, որ մի հատ տվի բերնին, ընկավ, ապա, ըստ փաստաբանի, եթե անգամ հիմք ընդունեն Սամվել Նազարյանի գաղտնալսումներով հայտնածը, ապա կստացվի, որ «Գառնի» սուպերմարկետի դիմաց մեղադրյալը տուժողին հարվածել է մեկ անգամ:

Այսինքն` մեղադրանքի հիմքում դրված գաղտնալսմամբ չի հիմնավորվում, որ Գառնի սուպարմարկետի դիմաց Ռոման Մովսիսյանը տուժողին բազմաթիվ հարվածներ է հասցրել:

Փաստաբանըն առաջ քաշեց մի շարք հարցեր ևս, որոնք Քրեական գործով չեն հիմնավորվել: Այսպիսով ակնհայտ է, որ Ռոման Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը գործով ձեռք բերված որևէ ապացույցով չի հիմնավորվում:

«Կրկին նշենք, որ գործով հարցաքննված որևէ անձի ցուցմունքով կամ այլ ապացույցով, անգամ գաղտնալսմամբ չհիմնավորվեց «Ոսկե Աքաղաղ» ռեստորանային համալիրի բակում Ռոման Մովսիսյանի կողմից Ռազմիկ Ներսիսյանին հարվածներ հասցնելու հանգամանքը: Եթե ըստ նախաքննության մարմնի՝ Ռազմիկ Նեսիսյանը ռեստորանային համալիրի բակում ծեծի է ենթարկվել և ստացել մարմնական վնասվածքներ, ապա այս դրվագով գործի վարույթը պետք է կասեցվեր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Կոպիտ ասած՝ եթե Ռ. Նեսիսյանը ռեստորանի բակում ծեծի է ենթարկվել և նրան պատճառվել են չպարզված քանակի մարմնական վնասվածքներ, ապա դրա հեղինակը Ռ. Մովսիսյանը չէ, գտեք կատարողներին… Ռ. Մովսիսյանը ռեստորանի բակում Ռազմիկին չի հարվածել ընդհանրապես, սա միանշանակ է և անհերքելի»,- ասաց Ռուբեն Բալոյանը։:

Պաշտպանը դատարանին խնդրեց վճիռը կայացնելիս նաև հաշվի առնել Ռոման Մովսիսյանի անձը բնութագրող հանգամաքները, որ նա նախկինում դատապարտված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, բնութագրվում է դրական և այն, որ նա ամուսնացած է ու իր խնամքին ունի 4 անչափահաս երեխա։

«Խնդրում ենք, Ռոման Մովսիսյանին առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով»,-եզրափակեց փաստաբանը։

Դատական նիստն ավարտին չհասավ, քանի որ դատախազը նշեց, որ մեկ այլ վայրում պետք է մասնակցի այլ դատական նիստի և խնդրեց հետաձգել ընթացող նիստը։

Որոշվեց հաջորդ դատական նիստն անցկացնել մարտի 4-ին, ժամը՝ 16։00-ին։

Արմինե Մկրտումյան