Հոսպիտալացվել է Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն
Իտալիայի պաշտպանության նախարարության ղեկավար Գիդո Կրոզետոն շտապ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Nova գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը։
Երեկ երեկոյան նախարարն ինքնուրույն ժամանել է հռոմեական հիվանդանոցներից մեկը՝ կրծքավանդակի ուժեղ ցավերի գանգատներով։
Նշվում է, որ Կրոսետտոն երկուշաբթի առավոտից ցավեր ուներ:
Առաջիկայում կնշվեն նախարարի հոսպիտալացման բոլոր մանրամասները: