Արևմուտքում խոսում են Պուտինի հարցազրույցի ազդեցության մասին
Արևմտյան քաղաքական գործիչների բացասական կամ քննադատական մեկնաբանությունները միայն մեծացրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ժողովրդականությունը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցից հետո։
Այս եզրակացության են եկել Business Insider-ի հեղինակները։
«Հարցազրույցի շուրջ ծագած աղմուկը, երբ արևմտյան պաշտոնյաները քննադատում էին Պուտինին, միայն ծառայեց Պուտինի տեսակետներն ավելի լայն լսարանի առաջ լսելի դառնալու համար»,- գրում է հեղինակը։
Լրագրողների կարծիքով՝ ՌԴ նախագահը հայտնվեց վերևում՝ հնարավորություն ունենալով փոխանցել Ռուսաստանի տեսակետն ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ, մինչդեռ արևմտյան քաղաքական գործիչները քննադատում են միմյանց և Կարլսոնին։
Բացի այդ, հարցազրույցը կարող է նպաստել Արևմուտքում Ուկրաինային աջակցության նվազեցմանը:
Մինչ այս Կրեմլը կարծում էր, որ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցի քննադատությունը կապված է իրենց երկրներում ստեղծված բարդ իրավիճակի հետ։