ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային և Իսրայելին միասին հատկացնել մոտ 74 միլիարդ դոլարի օգնություն
Ուկրաինային և Իսրայելին օգնելու օրինագիծը՝ առանց ԱՄՆ սահմանների անվտանգության խստացման միջոցների, վերջնական ընթացակարգային քվեարկություն է անցել Սենատում և այժմ կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից: Այս մասին գրում է BBC-ն:
Այս որոշմանը կողմ է արտահայտվել 66 սենատոր, դեմ՝ 33-ը։ Փաստաթղթի քննարկումը սպասվում է այս շաբաթ և կարող է տեղի ունենալ արդեն չորեքշաբթի։ Օրինագիծը նախատեսում է միջոցներ հատկացնել Ուկրաինայի կարիքների համար մոտ 60 մլրդ դոլարի, իսկ Իսրայելի համար՝ մոտ 14 մլրդ դոլարի։