Թուրքիան հույս է հայտնել, որ Պուտինի այցը տեղի կունենա ընտրություններից հետո
Անկարան ակնկալում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կկայանա երկու երկրներում ընտրական փուլից անմիջապես հետո, RIA Novosti-ին հայտնել է հանրապետության ղեկավարի վարչակազմի աղբյուրը։
«Այցը նախապատրաստվում է, կոնկրետ ժամկետներ դեռ չկան»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։
Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 15-17-ին, իսկ Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։