ՀԷՑ-ը տեղաբաշխել է 32 մլրդ դրամի պարտատոմսերի թողարկման ամբողջ ծավալը
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Էլեկտրական Ցանցերը հաջողությամբ տեղաբաշխել են 32 մլրդ դրամի պարտատոմսերի թողարկման ամբողջ ծավալը։ Կապիտալի շուկան դառնում է ավելի բազմազան ու հետաքրքիր, բայց և այնպես, դեռևս թերագնահատված թողարկման պոտենցիալ ունեցող ընկերությունների կողմից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․
«Միջին և խոշոր ընկերություններին կոչ եմ անում ավելի ուշադիր ուսումնասիրել թողարկման հնարավորություններն այս տարի, մանավանդ որ կառավարությունը փոխհատուցում է թողարկման ծախսերի զգալի մասը, իսկ պարտատոմսերի պարագայում նաև տոկոսային ծախսերի մի մասը, իսկ Կենտրոնական բանկը ռեպո և հակադարձ ռեպո գործարքների հնարավորությամբ ավելի է "քաղցրացնում" նման ներդրումները»,- գրել է նա։