Փարիզյան ահաբեկիչներին կասկածում են Եվրոպայում միջուկային պայթյուն ծրագրելու մեջ
2015թ-ի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած սերիական ահաբեկչության մասնակիցները Եվրոպայում ծրագրել էին միջուկային պայթյուն իրականացնել: Այդ մասին տեղեկացնում է vesti.ru-ն:
Դա կատարվել էր ոստիկանության հերթական մեծածավալ ստուգումներից հետո, երբ Բելգիայում որոնում էին ահաբեկիչներին: Ոստիկանները ահաբեկիչների վարձակալած բնակարաններից մեկում հայտնաբերել են թաքնված տեսախցիկով կատարված երկարաժամ ձայնագրություն:
Տեսախցիկը ուղղված է եղել դեպի Բելգիայի Ֆլանդրիայի հատվածի միջուկային գիտա-հետազոտական ծրագրի տնօրենի բնակարանի շքամուտքին:
Տեսաձայնագրության վայրից տեսախցիկը վերցրել են երկու անծանոթ, որոնք կասկածվում են Ռուսաստանում արգելված Իսլամական պետություն խմբավորման հետ կապեր ունենալու մեջ:
Չի բացառվում, որ ահաբեկիչների վերջնական նպատակը Եվրոպայում միջուկային օբյեկտների վրա հարձակումն է: Ծայրահեղ դեպքում, ոստիկանությունը ստացել է դրա փաստացի տվյալները: