«Հեզբոլլահը» հայտարարել է սահմանին իսրայելական օբյեկտների վրա հինգ հարված հասցնելու մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է վերջին 24 ժամվա ընթացքում սահմանամերձ շրջաններում իսրայելական ռազմական օբյեկտների վրա հինգ նոր հարձակման մասին։
Սոցցանցերում հրապարակված «Հեզբոլլահի» մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հրետանային հարվածներ են հասցվել իսրայելցի զինվորների երկու խմբի վրա։ Հետախուզական տեխնիկան գրոհի է ենթարկվել նաև Քֆար Շուբա շրջանը:
Մամուլի ծառայությունը հայտարարել է, որ բոլոր թիրախները հաջողությամբ խոցվել են։Ըստ «Հեզբոլլահի»՝ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ից շարժման մարտիկները 1013 հարձակում են իրականացրել թշնամու թիրախների վրա։