Ղրղզստանի և Չինաստանի սահմանին մի քանի երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի և Չինաստանի սահմանին մինչև 5,2 մագնիտուդ ուժգնությամբ մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ հունվարի 23-ին տեղի ունեցած 7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժի վայրի մոտ, սակայն երկրակեղևի տատանումներ են զգացվել նաև Ղրղզստանի տարածքում։
Էպիկենտրոնին ամենամոտ Ղրղզստանի Յշտիկ և Բեդել բնակավայրերում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը տատանվել է 2,5-ից 3 բալ: