Ղրղզստանի նախագահը դիմել է ԱՄՆ-ին և նշել, որ չխառնվեն իրենց երկրի ներքին գործերին
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքկենին ուղղված պատասխան նամակում կոչ է արել Վաշինգտոնին և այլ երկրների կառավարություններին չմիջամտել հանրապետության ներքին գործերին։
Փաստաթուղթը հրապարակել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ասքաթ Ալագոզովը, հաղորդում է AKIpress-ը։
Ավելի վաղ Բլինքենն ուղերձ էր հղել Ժապարովին՝ մտահոգություն հայտնելով Ղրղզստանի խորհրդարանի կողմից «Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների քննարկման առնչությամբ։
Դրանց համաձայն՝ նման կազմակերպությունները կստանան օտարերկրյա ներկայացուցչի կարգավիճակ և կընդգրկվեն հատուկ ռեգիստրում, եթե զբաղվեն քաղաքական գործունեությամբ և ֆինանսավորվեն դրսից։