Հութիները կրկին հարձակվել են բրիտանական նավի վրա
Եմենի Ալ-Մուխա նավահանգստային քաղաքից 40 ծովային մղոն հարավ գտնվող Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել բրիտանական առևտրային նավը։
Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի համակարգման կենտրոնը։
Նավի նավապետը հայտնել է, որ նավի վրա երկու հրթիռ է արձակվել։ Անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, նավը շարժվում է դեպի նավահանգիստ։