Եվրամիությունը դադարել է Ռուսաստանի համար կարևոր գործընկեր լինելուց․ ԵՄ-ում ՌԴ ներկայացուցիչ
Եվրամիությունն այլևս Ռուսաստանի համար կարևոր առևտրային գործընկեր չէ, ապրանքաշրջանառությունը շարունակում է նվազել։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Կիրիլ Լոգվինովը։
«Ակնհայտ է, որ Եվրամիությունը դադարել է Ռուսաստանի համար կարևոր առևտրային գործընկեր լինելուց, Բրյուսելը բռնել է տնտեսական պատերազմի ուղին՝ անվերջ պատժամիջոցներ սահմանելով մեր երկրի դեմ, փորձելով միջամտել երրորդ երկրների հետ Մոսկվայի տնտեսական հարաբերություններին»,–ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նշել է, որ, ըստ Եվրոստատի տվյալների, 2023թ․-իմ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալները շարունակել են նվազել, և Ռուսաստանը ԵՄ առաջատար առևտրային գործընկերների ցանկում հինգերորդից իջել է տասներորդ հորիզոնական։