Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի թաղամասերից մեկին։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի Telegram ալիքը։
«Իսրայելական բանակը մի շարք հարվածներ է հասցրել ահաբեկիչների թիրախներին Գազայի հատվածի հարավում գտնվող ալ-Շաբուրա շրջանում»,-ասվում է հոդվածում։
«Ալ Ջազիրա» հեռուստատեսության տվյալներով՝ հարվածներ են հասցվել նաև Ռաֆահի հյուսիսային և կենտրոնական հատվածների երկու մզկիթներին։
Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է մշտապես պահպանել անվտանգության հսկողությունը Գազայի հատվածում։