«Ես սխալ եմ թույլ տվել»․ Հունգարիայի նախագահը հրաժարական է ներկայացրել
Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել։
Նովակը հայտարարել է իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ ենթարկվել է իր երկրի ներսում ճնշումներին։ Նա պահանջում էր ներում շնորհել տղամարդուն, որ դատապարտվել էր որպես հանցակից՝ մանկատանը սեռական բռնության գործը կոծկելու հարցում օգնելու համար:
«Ես սխալ եմ թույլ տվել ... Այսօր վերջին օրն է, երբ ես ձեզ դիմում եմ որպես նախագահի», - ասել է Հունգարիայի նախագահը՝ պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում։
Նշենք, որ առնվազն 1000 մարդ բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով նրա հրաժարականը: Հունգարական ընդդիմադիր կուսակցությունները նույնպես պահանջել են, որ Նովակը լքի պաշտոնը։
Հիշեցնենք՝ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը որոշել էր մոտ երկու տասնյակ մարդու ներում շնորհել՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցի նախաշեմին․ նրանց թվում էր մանկատան փոխտնօրենը, որ օգնել էր տան նախկին տնօրենին կոծկել իր հանցագործությունները: