Թուրքիան քննադատել է ԵԽԽՎ-ին՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու համար
Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը անդրադարձել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների չհաստատման բանաձևին․
Թուրքիայից քննադատելով ԵԽԽՎ որոշումը՝ նշում են, թե բազմակողմ դիվանագիտությունը չպետք է կորցնի իր ուժն ու դիրքերը ողջ աշխարհում աշխարհաքաղաքական լարվածության, քաղաքական դիմակայությունների ու հակամարտությունների սրման ֆոնին։
Թուրքիայի ԱԺ-ից կոչ են անում ԵԽԽՎ-ին լինել միավորող, այլ ոչ թե բաժանող հարթակ և վերահաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Հույս են հայտնել, թե ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չճանաչելու մասին որոշումը կքննարկվի։