Անդրե Վիլաշ Բոաշը չի ցանկանում վերադառնալ Անգլիա
«Զենիթի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը մտադիր չէ վերադառնալ Անգլիա, որտեղ աշխատել է «Չելսիում» և «Տոտենհեմում»:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն ամռանը լքելու է ռուսական ակումբը:
«Կարծում եմ` իմ ժամանակն այնտեղ ավարտվել է: Ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես ծրագրել էի, չհաշված «Տոտենհեմի» հետ առաջին մրցաշրջանը: Այնպես որ ուժերս փորձելու եմ այլ առաջնություններում»,-BT Sport-ին տված հարցազրույցում ասել է Վիլաշ Բոաշը: