Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ի՞նչ կտա ազգային ուժերի պայքարը իշխանությունների սկսած հակազգային և հակապետական գործընթացի դեմ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրվա իշխանությունների տարբեր նախաձեռնություններ պարբերաբար գնահատվում են որպես ապազգային, Հայաստանի ու հայ ժողովրդի հետ կապ չունեցող: Խոսքը ոչ միայն Արցախի ուրացման, այլև Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հիշատակումը հեռացնելու մասին է, որտեղ հղում կա Արցախի հարցին ու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ինչպես նաև «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նախաձեռնությանը, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավին և այլն: Այս ամենը, բնականաբար, առաջ է բերում ազգային մտածողություն ունեցող քաղաքացիների ու կառույցների ոչ միայն մտահոգությունը, այլև զայրույթը: Բնական է, որ ազգայինի դիրքերում կանգնած տարբեր քաղաքական, հասարակական միավորներ ջանքեր են ներդնում հակազգային նախաձեռնությունների դեմն առնելու համար:

Ի մասնավորի, հենց նման անհատների ու կազմակերպությունների ակտիվության շնորհիվ իշխանությունների նախաձեռնած փոփոխության նախագիծը՝ կապված «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխության հետ, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում փաստացի տապալվեց՝ ստանալով ավելի շատ «դեմ» ձայներ, ինչքան էլ իշխանությունները տոտալ «ֆեյքային» քվեարկություն էին կազմակերպել՝ «կողմ» քվեներ ապահովելու նպատակով: Ավելի քան 12 հազար դեմ ձայն, մոտ 500 մեկնաբանություն՝ բոլորն էլ՝ դեմ, մեծ մասը՝ մանրամասն փաստարկված. չնայած այս ամենին, կան տեղեկություններ, որ իշխանությունները, իրենց գործելաոճին համապատասխան, դեմ կգնան հանրային կարծիքին ու ամեն ինչ կանեն՝ հակազգային հերթական նախագիծն ընդունելու համար:

Ի դեպ, նշյալ նախագծի քվեարկության ընթացքում, ի թիվս այլ անձանց ու կազմակերպությունների, շատ ակտիվ էր «Հայաքվե» շարժումը՝ մոբիլիզացնելով իր աջակիցներին և համախոհներին: Նշենք , որ «Հայաքվե» նախաձեռնությունն օրերս հայտարարեց նոր շարժում ձևավորելու մասին։ Նախաձեռնության ներկայացուցիչները հայտարարում են, թե օրինական միջոցներով պայքարելու են, որպեսզի տապալվի Սահմանադրության փոփոխությունը։ Նախօրեին կայացած ասուլիսում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ «սահմանադրական բարեփոխումների կեղծ քողի տակ փորձ է արվում վերացնել հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից և Ադրբեջանից բացահայտ կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ մի կազմավորման»: Նա նշեց, որ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամները վճռական հանձնառություն են ստանձնում պայքարելու գործող վարչախմբի կողմից սկսված հակազգային և հակապետական գործընթացի դեմ և խոչընդոտելու դրա իրականացմանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում