Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

«Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերության հետ 5 տարում մինչև 5 մլն արժողությամբ 200-ից ավել պայմանագիր է կնքվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2018 թվականի հեղափոխությունից հետո «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերության ղեկավար Դավիթ Երեմյանի հարաբերությունները լավացել են ՀՀ իշխանությունների հետ։ Բանն այն է, որ 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարը 200-ից ավել պայմանագրեր են կնքվել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ Քաղավիացիայի կոմիտեից մինչեւ Ազգային Ժողով։ Հետաքրքիրն այն է, որ գնումները կատարված են մեկ անձից գնման սկզբունքով, առանց մրցույթի եւ մրցակցության՝ ընկերաբար: Երեմյանների մատուցած ծառայություններն են՝ ներկայացուցչական ծառայություններ, հանրային սննդի կազմակերպում, ՀՀ ոստիկանության կարիքների համար ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունների շրջանակներում հանրային սննդի կազմակերպում, ՀՀ ոստիկանության կարիքների համար ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունների շրջանակներում հանրային սննդի կազմակերպում եւ այլ ներկայացուցչական ծառայություններ, որոնց ամենաթանկ պայմանագրի արժեքը կազմում է 5 մլն դրամ։

Սա դեռ ամենը չէ․ «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությունը այնքան է հաճոյացել ՀՀ իշխանություններին, որ Կառավարության աջակցությամբ «խելացի» ֆերմա է կառուցել Տաշիր քաղաքում։ 16 ռեստորան ունեցող Yeremyan Projects ընկերության հիմնադիր եւ տնօրեն Դավիթ Երեմյանը մինչ Տաշիր համայնքում գտնվող ֆերման հիմնելը փոքրիկ ֆերմա էր ստեղծել Ջերմուկ քաղաքում։ Ջերմուկի ֆերման այժմ չի գործում, աշխատակիցներին նախորդ տարի նոյեմբերին հեռացրել են աշխատանքից, քանի որ Տաշիրի ֆեմայի բացվելուց հետո փոքրիկ ֆերման այլեւս անհրաժեշտ չէր Երեմյաններին, եւ թող կորչեն աշխատատեղերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2022 թվականին Եվրասիական զարգացման բանկը Yeremyan Projects ընկերությանը հատկացրել է 25 մլն դոլար Տաշիր համայնքում անասնաբուծական նոր համալիրի կառուցման համար։

Ֆերմայի բացմանը ներկա է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, եւ, ըստ Քերոբյանի, նման նախաձեռնությունները նաեւ խթան են մասնավոր հատվածի եւ արտահանման ներուժի զարգացման համար։

Այո՛, գուցե խթան են մասնավոր սեկտորի համար, սակայն մի քանի անգամ նվազեցնում են Հայաստանի գուղատնտեսության մակարդակը։ Բանն այն է, որ վերջին տարիներին զգալի չափով նվազել է անասնապահությամբ զբաղվող մարդկանց քանակը, կրճատվել են կենդանիների գլխաքանակները։ Նախկինում գյուղացուն պետությունն օգնում էր ոտքի կանգնել, իսկ այժմ պետությունն օգնում է անհատներին, հարուստներին, կարճ ասած՝ ներկա ժամանակաշրջանի օլիգարխ են աճեցնում, իսկ ՀՀ գյուղերը շարունակում են դատարկվել։

Փաստը մնում է փաստ, որ ՀՀ իշխանությունը այդպես էլ ոչինչ չարեց գյուղացու ձեռքը բռնելու կամ արտը ջրելու համար, ոչ մի կերպ չփոխհատուցեց գայլերի կողմից խոշտանգված անասունների տերերին հասցված վնասը, փոխարենը օժանդակում է հարուստներին` առավել հարստանալ»։