Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ինչպե՞ս են բաշխվել ու ծախսվել պետական միջոցները

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2023 թվականին նշվում էր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Տարվա ընթացքում կազմակերպվեցին տարաբնույթ միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: ԿԳՄՍ նախարարությունը 556 մլն 436, 8 հազար դրամ հատկացրեց միջոցառումների անցկացման համար, իսկ այդ գումարը բաշխվել է հետևյալ կերպ՝ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» (244 մլն 431 հազար դրամ), «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» (111 մլն), «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ (74 մլն դրամ), «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» (48 մլն 340,6 հազար դրամ), «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» (30 մլն), «Արամ Խաչատրյան տուն-թանգարան» (21 մլն 245,6 հազար դրամ), «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ (10 մլն դրամ), «Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ (7 մլն 999, 2 հազար դրամ), «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» (4 մլն 820,4 հազար), «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» (4 մլն 600 հազար):

Ողջունելի է, որ նման մեծության հոբել յանը նշելու համար ներգրավվում են ՊՈԱԿ-ները և մյուս կազմակերպությունները՝ ստանալով պետական աջակցություն, բայց համաձայնեք՝ հարցեր է առաջացնում այն հանգամանքը, որ, օրինակ՝ մի ՊՈԱԿ-ը կարող է մյուսից հինգ անգամ ավելի ֆինանսավորում ստանալ, ընդ որում՝ այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս են ծախսվել ֆինանսական միջոցները՝ նաև արդյունքի ստացման տեսանկյունից: 2023 թ.-ին ստեղծվեց Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով: Տեղի ունեցավ մամուլի ասուլիս, խոսվեց անելիքների մասին, սակայն կատարված արդյունքների մասին նույն հանձնաժողովը հաշվետու ասուլիսով հանդես չեկավ, որի ընթացքում կներկայացներ, թե ի՞նչ արվեց, ինչպե՞ս և որտե՞ղ ներկայացվեցին հայ մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները: Թերևս ընթերցողն էլ կհամաձայնի, որ բավականին մեծ գումար է հատկացվել տարվա կտրվածքով միջոցառումների անցկացման համար, ինչը միանշանակ ողջունելի է:

Մշակույթը ներկայացնելու համար չպետք է խնայողություններ անել, սակայն կարևոր է՝ հատկացված ֆինանսական միջոցները ծառայե՞լ են իրենց նպատակին, այն է՝ որ աշխարհում ևս մեկ անգամ հնչեր Արամ Խաչատրյանի և նրա միջոցով Հայաստանի ու հայ ժողովրդի անունը: «Փաստը» գրավոր հարցումներով պարզել է, թե կազմակերպություններից մի քանիսն ինչպես են ծախսել պետությունից ստացված դրամական միջոցները և առաջիկայում այս թեմային վերաբերող ուշագրավ մանրամասներ կներկայացնի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում