ԿԳՄՍ-ն կրկին հայտարարում է կամավոր ատեստավորման մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է կամավոր ատեստավորման նոր գործընթաց՝ բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում 2024 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 21-ը` ժամը 24:00-ը ներառյալ:
Հայտը ներկայացնելուց հետո մասնակիցը կստանա հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը.
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը). չաշխատողի դեպքում տվյալ նշումը չի արվում.
3) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (ՀՀ կառավարության 2022 թ. ապրիլի 28-ի 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման (առկայության դեպքում) իր բազային կրթության կամ նույն կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան).
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
5) անձի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.
6) կրթությունը հավաստող փաստաթուղթը:
Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է գրավոր եղանակով՝ բոլոր առարկաներից:
Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման հնարավորությունը փակվելու է: