Սաուդական ռմբակոծիչներն առաջին անգամ մտել են Սիրիա
Սաուդիան Արաբիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Սիրիայի տարածքը, ինչի մասին տեղեկացնում է sondakika.com կայքը:
ԱՄՆ Պաշտպանության նախարարության խոսնակ Փեթեր Ջոոքը հայտարարել է, որ սաուդյան ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գնտվող ԻՊ-ի դիրքերին, սակայն չի նշվել, թե որտեղից են օդ բարձրացել ինքնաթիռները և կոնկրետ որ հատվածում են ավիահարվածներ կատարել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Սաուդիան Արաբիան և Թուրքիան ցանկանում են զորք մտցնել Սիրիա և ակտիվորեն մասնակցել ռազմական գործողություններին: Սիրիայի հյուսիսում Ասադի ուժերի և քրդական կազմակերպությունների ռազմական հաջողությունները խիստ անհանգստացնում են Թուրքիային և Սաուդիան Արաբիային: