Իրանը կառուցողական է աշխարհի հետ, սեղմում ենք եղբայրական երկրների ձեռքը. Աբդոլլահիյան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը փոխգործակցում է աշխարհի երկրների հետ՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով ասիական և հարևան երկրների հետ համագործակցությանը:
«Իրանը ջերմորեն սեղմում է բոլոր կողմերի, հատկապես աշխարհի բարեկամ և եղբայրական երկրների ձեռքերը»,- ասել է Աբդոլլահիյանը:
«Որոշ երկրների միակողմանի մոտեցումը աշխարհում բազմաթիվ ճգնաժամերի, անորոշության և քաղաքական ու միջազգային լուծումների, պատերազմի մասշտաբների ընդլայնման և աշխարհի տարբեր տարածաշրջաններում անվտանգության բացակայության արմատն է», - ասել է նա իր հաղորդագրության մեջ:
Աբդոլլահիյանը նշել է, որ այսօրվա իրադարձությունները, հատկապես Գազայում իսրայելական ռեժիմի ցեղասպանությունը, հստակ ցույց են տալիս, որ ՄԱԿ-ը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, անարդյունավետ է իր պարտականություններում։