Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում կրճատումները նոր թափ են ստանում. (տեսանյութ)
Դեռ նախորդ տարի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնտեսական ծանր վիճակը աշխատողների շրջանում լարվածություն էր ստեղծել: Տարին սկսվեց կրճատումներով: Դեռ նախորդ տարվա սեպտեմբերին աշխատանքից ազատվեց 50, իսկ դեկտեմբերի 1-ին` ևս 63-աշխատող: Հարկ է նկատել, որ մինչ այս վերջին կրճատումները նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ լեռնահարստացման կոմբինատում աշխատում էր 300 ախթալացի, նրանցից 200-ը այսօր արդեն համալրեցին գործազուրկների շարքերը:
Կրճատումների պատճառով Ախթալայում այսօր բոլորը հուսահատ վիճակում են: Ապրելու այլ միջոց չունեն, բայց տեսախցիկի առաջ խուսափում էին խոսել: Ախթալացիներն այլ եկամուտ չունեն, իսկ խանութների առևտուրը նվազել է: Ախթալայում այլ աշխատանք գտնելու հույս չունենալով` երիտասարդները որոշել են` գարնանը կմեկնեն արտագնա աշխատանքի:
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը հանդիսանում է հանքարդյունաբերող Մաքսիմ Հակոբյանին պատկանող «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ընկերության սեփականությունը: Այն ժամանակ, երբ կրճատումների հետ կապված լարվածություն էր սկսվել, վերջինս հայտարարել էր, թե ոչ մի աշխատողի ձեռք չեն տալու, մինչդեռ այսօր պարզվում է ղեկավարության գործունեությունն ու տված խոստումներն իրար չեն համընկնում:
Մանրամասները` տեսանյութում