«Դա հիմար քայլ էր». Իլոն Մասկը համաձայնել է Պուտինի հետ
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը համաձայնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դոլարի հետ կապված ԱՄՆ սխալի մասին հայտարարությանը։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Մենք չափն անցանք դոլարը սպառազինության վերածելու հարցում, դա հիմար քայլ էր»,- գրել է նա։
Այսպես է նա մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցի ժամանակ արած այն հայտարարությունը, ըստ որի` ԱՄՆ-ի կոպտագույն ռազմավարական սխալը եղել է այն, որ համաշխարհային ասպարեզում պայքարելու համար դոլարը օգտագործել է որպես գործիք:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ դոլարը քաղաքական խնդիրների լուծման գործող կամ պոտենցիալ զենք է, և դա արդեն բոլորի համար ակնհայտ է։