Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն
Այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել․ Իվետա Տոնոյան
Երևանում 5-ամյա տղան 3-րդ հարկից վայր է ընկել ու մահացել. նա հայր ու մայր չուներ
Կառավարությունն առաջարկել է TRIPP-ի հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Կալուգային. օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղելՄանկապղծnւթյան հոդվածով մեղադրվող ԱՄՆ 44-ամյա քաղաքացին Գյումրիում հայտնաբերվել է և արտահանձնվել (տեսանյութ)Ո՞վ էր տեսել, որ պլանային ջրանջատման պատճառով հիմնարկներ փակվեին. «Հրապարակ»
Դատարանը երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին․ «Հրապարակ»Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում.«Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ ունեցվածքն ու հնարավոր հետևանքները. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Կմասնակցի Երևանի ընտրություններին. «Հրապարակ»ԵՄ-ն սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմըՍտուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից. «Ժողովուրդ»Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍՉինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ ենՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԵրևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրքԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՓաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել պետական մրցանակըՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՀայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկելԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ․ՈՒՂԻՂԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցըՌուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանըԱթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակԹուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպումԲարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է ՄատենադարանՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվՀանրապետականների պարտությունից հետո Սպիտակ տունն ամերիկացիներին հիշեցրել է, որ Թրամփը «դեռևս իրենց նախագահն է»11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍինգապուրը բազմամիլիոնանոց տուգանքներ է սահմանել հարևան երկրներից մխամշուշի տարածմանը ներգրավված ընկերությունների համար«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՓաշինյանն ու Քեմ Ղաֆֆարիանը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներըՍամվել Կարապետյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարան
Տեսանյութ

Արդարության մասին ինստիտուտների և հանրության պատկերացումները չեն համընկնում, ինչը լրջագույն խնդիր է. Փաշինյանը ներկա է գտնվել ՍԴ-ի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և այլ պաշտոնատար անձինք:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրական դատարանի ձևավորման 28-րդ տարեդարձի առիթով և նշել, որ այն պետական կարևոր ինստիտուտներից մեկն է: «Ընդգծելով և կարևորելով իշխանությունների տարանջատման և բաժանման սկզբունքը, որը կարծում եմ՝ ցանկացած պետության կայացման համար կարևորագույն նախապայման է, սակայն այնպես է, որ Կառավարությունը պատասխանատվություն ունի իշխանության բոլոր օղակների գործունեության պայմաններ ապահովելու համար:

Կարծում եմ՝ Կառավարությունն ի ցույց է դրել բոլոր անհրաժեշտ միջոցները կամ առնվազն բավարար այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Սահմանադրական դատարանի և ընդհանրապես դատական անկախ համակարգի ձևավորման և գործունեության համար: Այդ որոշումները կայացվել են, իհարկե, գործընթացներն ու բարեփոխումները, իմ ընկալմամբ, երբեք չեն ավարտվում: Այսինքն՝ չկա մի կետ, երբ որևէ կառավարություն և պետություն կարող է արձանագրել՝ վերջ, բարեփոխումներն ավարտվեցին: Եվ այդտեղ ուզում եմ ընդգծել Կառավարության և խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքը՝ Սահմանադրական դատարանի բնականոն և ընդհանրապես՝ դատական անկախ համակարգի գործունեության համար իրենից կախված ամեն հնարավորն անելու:

Սահմանադրական դատարանը, իհարկե, սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին է, բայց ուզում եմ ձեզ հետ կիսվել, կարծում եմ մեր ժամանակների համար արդիական մի մտքով, որն արդիական է եղել մեր հանրապետության գոյության ողջ պատմության ընթացքում: Արդարադատությունն ինստիտուտ է, իսկ արդարությունը՝ զգացում: Այսինքն՝ արդարադատությունը մեծ հաշվով օրենքներ են, այդ օրենքներն իրականացնող և օրենքի առաջ հավասարությունն ապահովող մարմիններ: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունում արդարադատությանը ծառայող մարմինները գործում են լիարժեք, բայց պետք է նաև կիսեմ իմ տպավորությունը, որպես նաև Կառավարության ղեկավար, ով մարդկանց հետ շփվելու ամենատարբեր առիթներ է ունենում. արդարադատության մեր ինստիտուտները դեռևս արդարության զգացում չեն սերմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ: Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է: Եթե, օրինակ՝ հարցում իրականացնենք պետական ինստիտուտների մեջ, թե, այնուամենայնիվ, մեր գործունեությունը տեղավորվո՞ւմ է արդարության շրջանակներում, թե՞ չի տեղավորվում, կարծում եմ՝ պետական ինստիտուտների և դատական ինստիտուտների պատասխանը դրական կլինի, բայց հանրության պատասխանն այնքան էլ դրական չի լինի: Ի՞նչն է սրա պատճառը: Կարծում եմ՝ սրա պատճառն այն է, որ արդարության մասին ինստիտուտների և հանրության պատկերացումները չեն համընկնում:

Եվ սա լրջագույն պրոբլեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք և որի հետ պետք է հասցեագրվենք։ Մեծ հաշվով, մեր երկրում ամենատարբեր առիթներով խոսում ենք ստանդարտի մասին, բայց կարծում եմ՝ պետք է խոսենք նաև արդարադատության ստանդարտի մասին, թե ինչ է դա նշանակում գործնականում։ Նաև կարևոր է հետևյալ հարցը՝ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ պետական ինստիտուտների և հանրության պատկերացումներն արդարադատության մասին համընկնեն։ Կարծում եմ, որ այդ հարթակը, որտեղ այդ խոսակցությունը տեղի է ունենում, բանավեճն է Սահմանադրության շուրջ և ի վերջո, այդ բանավեճի արդյունքում որոշման կայացումը Սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Ես երկար եմ այս թեմայի մասին մտածել և կարծում եմ, որ հենց այս խաչմերուկում տեղի ունեցած հանդիպման առանձնահատկություններն են, որ ինստիտուտների և հանրության պատկերացումներն արդարության և արդարադատության մասին չեն համընկնում։ Այսինքն` այս հանգրվանում է, որ այդ խոսակցությունը, այդ կոնսենսուսը չի ձևավորվել և կարծում եմ, որ սա հիմա արդեն ակնհայտորեն մեր պետական ինստիտուտների և ընդհանրապես՝ պետության կայացման համար կարևորագույն մի խնդիր է, որի հասցեագրումն առնվազն մեր օրակարգում պետք է ունենանք։ Եվ այստեղ, իհարկե, շնորհակալ կլինեմ, եթե Սահմանադրական դատարանն առանց իշխանությունների բաժանման սկզբունքների խախտման, նաև այս թեմայով հաղորդակցության հնարավորություն ստեղծի Կառավարության համար, որովհետև սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են։

Կրկին ուզում եմ բոլորիս շնորհավորել այս առիթով, ընդգծել իմ խորը հարգանքը Սահմանադրական դատարանի ինստիտուտի նկատմամբ և հույս հայտնել, որ մենք Սահմանադրության սահմանված կարգով բաժանված ինստիտուտների փոխգործակցության և երկխոսության հնարավորություն կարող ենք ստեղծել՝ ի վերջո արդարադատություն ինստիտուտի և արդարություն զգացողության համադրման և նույնականացման մեխանիզմների ձևավորման մասին, որովհետև կարծում եմ` դա շատ կարևոր է։ Ձեզ հայտնի հանգամանքների, ողբերգական հանգամանքների բերումով մեր հանրության մեջ շատ խորը դիսոնանսի զգացողություն կա։ Եվ այդ դիսոնանսի զգացողությունը, կարծում եմ, ամենաշատն արտահայտվում է կամ այդ դիսոնանսի եռման կետը հենց արդարադատություն ինստիտուտի և արդարության զգացման այս բաժանման միջև ընկած տիրույթում է գտնվում։ Շնորհակալ կլինենք, եթե Սահմանադրական դատարանը, մեր մյուս պետական ինստիտուտները ցանկանան, ուզենան և կարևոր համարեն այս դիլեման լուծելու գործում ներդրում ունենալ», - իր խոսքում նշել է Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: