ՀՀԿ-ՀՅԴ պաշտոնների հարցը լուծվեց
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հստակեցրել են պաշտոնների ճանապարհային քարտեզը:
Րոպեներ առաջ newspress.am-ը տեղեկացավ, որ Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունը կբաժանվի, ՀՀԿ-ին կմնա Արտակարգ իրավիճակների նախարարությունը Արմեն Երիցյանով, իսկ Տարածքային կառավարման նախարարությունը կհանձնվի ՀՅԴ-ին` ի դեմս Դավիթ Լոքյանի:
Արագածոտնի մարզպետի պաշտոնը ևս կտրվի դաշնակներին: Մարզը կղեկավարի նախկինում այդ մարզը ղեկավարած դաշնակցական Գաբրիել Գյոզալյանը:
Արծվիկ Մինասյանին էլ կտրվի Էկոնոմիկայի նախարարությունը: Newspress.am-ը ավելի վաղ գրել էր, որ Մինասյանին կտրվի արդարդատության նախարարի պորտֆելը, սակայն Հովիկ Աբրահամյանի ջանքերը գործող նախարարին պահելու հարցով զուր չեն անցել:
Այսօր երեկոյան կհստակեցվի նաև Շիրակի մարզպետի հարցը: