Հրաձգություն՝ Վրաստանի Ռուսթավի քաղաքի Ստամբուլի շուկայում. կան զոհեր
Վրաստանի Ներքին գրծերի նախարարությունում հաղորդում է ստացվել, որ Ռուսթավի քաղաքում, այսպես կոչված Ստամբուլի շուկայում բռնկված հրդեհի մասին:
Ծանուցումն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Պարզվել է, որ Գ.Օ.-ն, ծնված 1988թ. մի քանի կրակոց է արձակել շուկայի տարածքում:
Հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկը՝ մեղադրյալի հորեղբայրը, ով աշխատում էր այս շուկայում։ Մեկ մարդ վիրավորվել է՝ մեղադրյալի եղբայրը (ոչ հարազատ): Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն։ Իրավապահները բերման են ենթարկել Գ.Օ.-ին դեպքի վայրում։
Տեղում մոբիլիզացվել են իրավապահները, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։