«Ինչպես կարող է առաջնորդը քրիստոնյա լինել, եթե պետք է ուրիշին սպшնի», «Շատ հեշտ». Կարլսոնի հարցը Պուտինին ու նրա պատասխանը
Ռուսաստանը ոչ մեկի վրա չի հարձակվում, այլ պաշտպանում է իրեն, իր ժողովրդին ու իր ապագան։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է լրագրողի կայքում։
Կառլսոնը ՌԴ նախագահին հարցրել է, թե ինչպես կարող է առաջնորդը քրիստոնյա լինել, եթե պետք է ուրիշին սպանի, ինչպես կարող է դա հաշտեցնել իր ներսում:
«Դա շատ հեշտ է, երբ խոսքը վերաբերում է ձեզ և ձեր ընտանիքին, ձեր հայրենիքին պաշտպանելուն»,- ասել է Պուտինը: «Մենք ոչ ոքի վրա չենք հարձակվում: Ինչպե՞ս սկսվեցին իրադարձությունները Ուկրաինայում: Հեղաշրջումով և Դոնբասում ռազմական գործողությունների սկիզբով, այստեղից սկսվեց: Եվ մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին, ինքներս մեզ, մեր հայրենիքը և մեր ապագան»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը: