Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը
Քաղաքականություն

Մարտահրավերներին դիմակայելու գործընթացում ենք, անվտանգ միջավայրի համար քայլեր են պետք․ փոխնախարար

Փետրվարի 6-ին «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում կայացել է «Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբերհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Մասնակցում էին նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, երիտասարդական կենտրոնի անդամներ։

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորել է ծրագրի մեկնարկի կապակցությամբ: Նա իր խոսքում նշել է, որ աշխարհը, այդ թվում՝ նաև Հայաստանը, հետևողականորեն քայլեր է ձեռնարկում երեխաների համար առցանց անվտանգ միջավայր ապահովելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, երեխաների ներգրավմամբ լուծումներ նախանշելու ուղղությամբ դեռևս շատ անելիքներ կան: Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ, զուգահեռ զարգանում են նաև համացանցից օգուտ քաղելու, միաժամանակ՝ պոտենցիալ ռիսկերի ենթարկվելու հնարավորությունները:

Փոխնախարարը ռիսկերի գնահատման և անվտանգ առցանց միջավայր ստեղծելու հարցում կարևորել է բոլոր շահագրգիռ մարմինների համագործակցությունը: Նա նաև ընդգծել է, որ ՆԳ նախարարության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումը, արդի մարտահրավերներին դիմակայունության և նորարարություններին ադապտացման նպատակով, վերափոխման գործընթացում է:

Արփինե Սարգսյանը բոլոր գործընկերների հետ աշխատելու պատրաստակամություն է հայտնել՝ թեմատիկ քննարկումներում ներգրավելով նաև երեխաներին, որպեսզի հանրային վարքագիծը համահունչ լինի նրանց համար թվային անվտանգ միջավայր ունենալու տեսլականին։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն իր խոսքում նշել է, որ աշխարհում 15-ից 24 տարեկան երիտասարդների 71 տոկոսն օգտվում է համացանցից, ուստի կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ, հատկապես դեռահասներն ու երիտասարդները, ունենան թվային հմտություններ՝ համացանցի հնարավորություններից առավելագույնս օգտվելու և համացանցում լավագույնս պաշտպանված լինելու համար:

Իր խոսքում Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը նշել է, որ երեխաներին առցանց պաշտպանելու արդյունավետ համակարգ ունենալու համար պետք է համոզվել, որ օրենսդրական շրջանակը, այն վերահսկելու կարողությունները, ինչպես նաև երեխաների շրջանում իրազեկության բարձրացման արշավները ծրագրի մաս են կազմում:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծված CoMedia նախագծի վերաբերյալ մանրամասներ: Երիտասարդները ներկայացրել են մեդիագրագիտության հավելվածը և սեղանի խաղը, որոնց միջոցով դեռահասները և երիտասարդները կարող են ավելին իմանալ մեդիագրագրագիտության և համացանցում տարածված սխալների մասին:

Չորս երիտասարդները, համախմբվելով մեդիագրագիտության մասին գաղափարի շուրջ, ձևավորել են «Մեդիալոգ» թիմը, որը մասնակցել է «Սերունդ առանց սահմանների» միջազգային մրցույթին՝ հաղթել և հնարավորություն ստացել կյանքի կոչելու իրենց մեծ գաղափարը։ MeDialog-ի թիմն այդ խաղով փորձում է դեռահասների և երիտասարդների շրջանում համակարգված տարածել ու զարգացնել մեդիագրագիտությանն անհրաժեշտ հմտություններ, կրթել մեդիագրագետ հասարակություն՝ սովորեցնելով մեդիայի ընդհանուր տիրույթում գրագետ նավարկել։

Միջոցառման ավարտին նախագծի հեղինակները ներկաների հետ անցկացրել են Քոմեդիա «CoMedia» խաղը. խաղ, որն իր անվան մեջ ներառում է ժամանցը և գիտելիքը՝ մեդիան։ «Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբերհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։