Սպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան Խաչատրյան
Հասարակություն

Երևանում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն արդեն իսկ հաստատել է միջոցառումների ցանկը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ևս հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում:

Հայտերը պետք է պարունակեն ծրագրի անվանումը, կազմակերպության անվանումը, բովանդակության հակիրճ նկարագրությունը, նախատեսվող ֆինանսավորման չափը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 22-ն է:

Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը հայտարարել է հուշարձանի նախագծի բաց մրցույթ:

Ընդհանուր տեղեկություն

Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել վերջինիս անունը կրող հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց): Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլ. հասցեով և այն ներկայացնել մրցույթին: Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձանժողովին, որից հետո տեղի կունենան մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը:
Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ:

Մրցութային պայմաններ՝

● Արձանը/մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը:
●Արձանը պետք է ներդաշնակի տեղադրման վայրին: Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պտք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը:
● Արձանն ու արձանի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և վերջինիս գեղագիտությանը:

Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր
(առաջին փուլ)

●Լրացված հայտաձև
● Մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ

Ցուցադրությանը ներկայացնելու համար
(երկրորդ փուլ)

● Գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը:

Հայտերի ներկայացման ժամանակացույցը՝ այստեղ:

Մրցանակը

Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով: