Զինված հանցախմբի գործում ներգրավված ազատամարտիկներից մեկը հացադուլ է հայտարարել
Նորք Մարաշ վարչական շրջանում հայտնաբված զինված հանցախմբի գործով կալանքի տակ գտնվող ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը երկու օր առաջ հացադուլ է հայտարարել: Newspress.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Լիանա Բալյանը ասաց, որ իր պաշտպանյալին և անօրինական երկրորդ անգամ կալանքի ժամկետը երկարաձգում:
«Նա դժգոհում է, որ իր գործով նախաքննությունն անօրինական է ընթանում և իրեն անօրինական կերպով են կալանքի տակ պահում, գիտեք մենք բողոքարկել ենք կալանքի մասին առաջին որոշումը մինչև անգամ Վճռաբեկ դատարանում, սակայն մինչ օրս պատասխան չունենք»,-մանրամասնեց նա:
Հիշեցնենք, որ Աղասի Մարտիրոսյանը «Մեծն Տիգրան» գնդի հետախուզական վաշտի անդամն էր և ձերբակալությունից երկու օր առաջ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել էր շքանշանով: