Պակիստանում պայթյունի հետևանքով հինգ ոստիկան է զոհվել
Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող Խայբեր Փախտունխվա նահանգում ինքնաշեն պայթուցիկի պայթյունի և դրան հաջորդած հրաձգության հետևանքով զոհվել է հինգ ոստիկան, երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական պաշտոնական աղբյուրները:
Հինգշաբթի առավոտյան Դերա Իսմայիլ Խան շրջանում ինքնաշեն պայթուցիկով հարվածել են ոստիկանական մեքենային, հայտնում են աղբյուրները։
Ավելի ուշ անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների վրա, ովքեր այդ պահին հսկում էին փողոցները՝ կապված երկրում ընթացող ընտրությունների հետ։