Ռուսաստանն ու Չինաստանը պետք է համագործակցեն անվտանգության ոլորտում. Սի Ցզինպին
Ռուսաստանը և Չինաստանը պետք է սերտորեն համագործակցեն՝ պաշտպանելու անվտանգությունը և վճռականորեն հակազդելու արտաքին միջամտությանը ներքին գործերին:
Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։
«Երկու կողմերը պետք է սերտ ռազմավարական համագործակցություն իրականացնեն՝ պաշտպանելու իրենց ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման շահերը և վճռականորեն դիմակայեն ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությանը», - ասել է Սի Ցզինպինը: