Թուրքական 15 հազարանոց զորքը պատրաստ կանգնած է սիրիական սահմանին
Թուրքիան Քիլիս քաղաքի մոտակայքում գտնող սիրիական սահմանի երկայնքով երեք բրիգադ կամ 15 հազար զինվոր և տեղնիկա է կուտակել, ինչի մասին տեղեկացնում է sondakika.com կայքը:
Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի ծրագրի համաձայն, ապահովության նպատակով Սիրիայի հետ սահմանի լաված մասում 15 հազար զինվոր, տանկեր, հրանոթներ, ռազմական մեքենաներ և 40 կմ հեռավորության վրա հարվածող թուրքական արտադրության հրասայլեր են տեղակայվել:
Սիրիայի Հալեպ քաղաքից դեպի հյուսիս մեծաթիվ գաղթականեր են հավաքվել: Այժմ ռուսական օդուժի օգնությամբ Ասադի զորքերն ու քրդական ուժերը մոտենում են այդ հատվածին: Թուրքիան ապահովության նպատակով մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել այդ հատվածում: Ըստ թուրքկան շտաբի` թուրքական զորքը սահմանին պատրաստ կանգնած սպասում է, եթե Հալեպից հյուսիս գտնող գաղթականների հավաքատեղիին հարվածներ լինեն, թուրքական զորքը մտնելու է Սիրիա գաղթականներին պաշտպանելու նպատակով: