Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչների շրջանում զոհերը չափազանց մեծ են. Բլինկեն
ԱՄՆ-ն Իսրայելին է փոխանցել իր տեսակետը, որ Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչների շրջանում զոհերը չափազանց մեծ են։
Այս մասին Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Այնուամենայնիվ, ինչպես ես այսօր ասացի վարչապետին և մյուսներին Իսրայելում, նրանց ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց զոհերի թիվը չափազանց մեծ է»,- ասել է Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղարը նաև ասել է, որ Իսրայելի ղեկավարությանը փոխանցել է որոշ քայլեր, որոնք նա պետք է ձեռնարկի Գազայի հատվածի բնակիչներին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ստանալու համար։