Սերբիայում ապրող ուկրաինացիները կողմ են Վլադիմիր Պուտինին. Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն իր երկրում ռուսների թիվը գնահատել է 45-50 հազար՝ ասելով, որ նրանք հիմնականում դեմ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում է «Politika» թերթը:
«Սերբիայում ռուսները քիչ են, բայց հետաքրքիր է, որ Սերբիայի այս ռուսները հիմնականում դեմ են նախագահ Պուտինին։ Հետաքրքիր է նաև, որ ուկրաինացիները, որոնք Սերբիայում հիմնականում ռուսախոս են, շատ ավելի կողմ են նախագահ Պուտինին»,- Վուչիչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով Բելգրադի վրա ռուսական ազդեցության մասին հարցին՝ Վուչիչը նշել է, որ ոչ ոք բացի Սերբիայի քաղաքացիներից որևէ ազդեցություն չունի կառավարությունների, խորհրդարանի, ինչպես նաև հանրապետության նախագահի վրա։