Մենք գնում ենք դեպի հաղթանակ. Բենիամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի առաջարկած զինադադարը Գազայի հատվածում՝ հայտարարելով, որ Իսրայելի ամբողջական հաղթանակը զինյալների նկատմամբ հնարավոր է մի քանի ամիսների ընթացքում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Մենք ամբողջական հաղթանակի ճանապարհին ենք։ Սա մի քանի տարվա կամ տասնամյակի խնդիր չէ, դա ամիսների հարց է»,- ասուլիսում ասել է նա։
Նեթանյահուն նաև հրամայել է հարձակվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա, որտեղ հարյուր հազարավոր պաղեստինցիներ կան, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները: